Մուտք համակարգ

Աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի ծածկանունը`(1), և ծածկագիրը`(2), նկ. 1:

Նկ. 1

Ընդ որում, օգտվողի ծածկանունը և ծածկագիրն օգտվողը ստանում է համակարգում գրանցվելու արդյունքում:

1 և 2 դաշտերի մուտքագրումից հետո անհրաժեշտ է սեղմել 5` Մուտք հրամանը:

Էկրանին կբացվի նոր էջ` նկ. 2:

Նկ. 2

Ա տիրույթում արտապատկերվում է համակարգում առկա ծրագրերի ցանկը` առանձին տողերով:

Յուրաքանչյուր տողին կից առկա է Մուտք հրամանը:

Անհրաժեշտ տողի Մուտք հրամանին մատնահարվածելով, էկրանին կբացվի համապատասխան նոր էջ` նկ. 3:

Նկ. 3

Ա տիրույթում առկա են 4 ուղեկցողներ, որոնցից մեկին ամհրաժեշտ է ընտրել որպես Ձեզ ուղեկցողի և, որի համար անհրաժեշտ է մատնահարվածել տվյալ ուղեկցողի պատկերին:

Ըստ Ձեր ընտրության, ստորև` 1-1, 2-1, 3-1 կամ 4-1 տիրույթներից որևէ մեկում կհայտնվի նշում (տվյալ դեպքում նշվել 3-1 ուղեկցողը):

Սեղմելով Շարունակել հրամանին, էկրանին կբացվի հաջորդ էջը` նկ. 4:

Նկ. 4

Էջում առկա 1 պատկերագրին մատնահարվածելով, էջից էջ անցումը կուղեկցվի ձայնային ազդակով:

2 պատկերագրին մատնահարվածելով, էկրանին կբացվի օգնության համակարգը:

3 տիրույթը ցույց է տալիս տվյալ օգտվողի անուն, ազգանունը:

4 պատկերագրին մատնահարվածելով, կարելի է դուրս գալ համակարգից:

Ա1 դաշտում պետք է լրացնել օգտվողի մասնագիտական ցանկությունը, և սեղմել Ավելացնել հրամանը:

Ստորև կբացվի Ա2 տիրույթին նման ևս մեկ տիրույթ, որտեղ կարելի է լրացնել օգտվողի հաջորդ ցանկությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Համակարգը թույլատրում է մուտքագրել մեկից ավելի ցանկություններ:

Սեղմելով Շարունակել հրամանը, էկրանին կբացվի հաջորդ էջը` նկ. 5:

Նկ. 5

Ա տիրույթում արտապատկերվում է թեսթի անվանումը:

Սեղմելով Սկսել հրամանը, սկսվում է թեսթավորումը` նկ. 6:

Նկ. 6

Էջը կազմված է հետևյալ բաժիններից`
  • Ա` Զբաղմունքներ,
  • Բ` Ընդունակություններ
  • Գ` Մասնագիտություններ
  • Դ` Ինքնագնահատում
Յուրաքանչյուր բաժնում առկա է Սկսել հրամանը:

Սեղմելով անհրաժեշտ բաժնի Սկսել հրամանը, կբացվի տվյալ բաժնի համապատասխան էջ: