Մասնագիտական ցանկությունների մուտքագրում

Մասնագիտական ցանկությունների մուտքագրումը կատարվում է նկ. 1-ի օգնությամբ:

Նկ. 1

Էջում առկա 1 պատկերագրին մատնահարվածելով, էջից էջ անցումը կուղեկցվի ձայնային ազդակով:

2 պատկերագրին մատնահարվածելով էկրանին կբացվի օգնության համակարգը:

3 տիրույթը ցույց է տալիս տվյալ օգտվողի անուն, ազգանունը:

4 պատկերագրին մատնահարվածելով, կարելի է դուրս գալ համակարգից:

Ա1 դաշտում պետք է լրացնել օգտվողի մասնագիտական ցանկությունը, և սեղմել Ավելացնել հրամանը:

Ստորև կբացվի Ա2 տիրույթին նման ևս մեկ տիրույթ, որտեղ կարելի է լրացնել օգտվողի հաջորդ ցանկությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Համակարգը թույլատրում է մուտքագրել մեկից ավելի ցանկություններ:

Սեղմելով Շարունակել հրամանը, էկրանին կբացվի հաջորդ էջը` նկ. 2:

Նկ. 2

Ա տիրույթում արտապատկերվում է թեսթի անվանումը:

Սեղմելով Սկսել հրամանը, սկսվում է թեսթավորումը` նկ. 3:

Նկ. 3

Էջը կազմված է հետևյալ բաժիններից`
  • Ա` Զբաղմունքներ,
  • Բ` Ընդունակություններ
  • Գ` Մասնագիտություններ
  • Դ` Ինքնագնահատում
Յուրաքանչյուր բաժնում առկա է Սկսել հրամանը:

Սեղմելով անհրաժեշտ բաժնի Սկսել հրամանը, կբացվի տվյալ բաժնի համապատասխան էջ: