Գրանցում

Աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի ծածկանունը`(1), և ծածկագիրը`(2), նկ. 1:

Նկ. 1

Ընդ որում, օգտվողի ծածկանունը և ծածկագիրն օգտվողը ստանում է համակարգում գրանցվելու արդյունքում:

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մատնահարվածել 3` Գրանցում հրամանին:

Էկրանին կբացվի նոր էջ` նկ. 2:

Նկ. 2


1 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի անունը:
2 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի ազգանունը:
3 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի էլ. փոստի հասցեն:
4 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի ծածկանունը:
5 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի ծածկագիրը:
6 դաշտի ընտրացանկից անհրաժեշտ է ընտրել երկիրը:
6 դաշտից ընտրելով անհրաժեշտ երկիրը, կձևավորվի 7 դաշտի ընտրացանկը, որը կպարունակի տվյալ` ընտրված երկրի մարզերը:
7 դաշտի ընտրացանկից անհրաժեշտ է ընտրել մարզը:
8 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել քաղաքի/գյուղի անվանումը:
9 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի տարիքը:
10 տիրույթից անհրաժեշտ է ընտրել օգտվողի սեռը, որի համար պետք է նշել համապատասխան պատկերագիրը:
Արդյունքում` պատկերագիրը, կստանա հետևյալ տեսքը` (մեր օրինակում նշված է արական սեռը):

Եթե օգտվողը դպրոցական է, ապա անհրաժեշտ է նշել 11 տիրույթի պատկերագիրը` :

Արդյունքում պատկերագիրը կստանա հետևյալ տեսքը` , և կակտիվանա 12 դաշտը, որի ընտրացուցակից անհրաժեշտ է ընտրել այն անվանումը, որտեղ տվյալ դպրոցականը ցանկանում է շարունակել ուսումը:

Եթե օգտվողը ուսանող է, ապա անհրաժեշտ է նշել 13 տիրույթի պատկերագիրը` :

Արդյունքում պատկերագիրը կստանա հետևյալ տեսքը` , և կակտիվանա 14 դաշտը, որի ընտրացուցակից անհրաժեշտ է ընտրել այն անվանումը, որտեղ տվյալ ուսանողը սովորում է:

15 դաշտում անհրաժեշտ է մուտքագրել օգտվողի զբաղմունքները ազատ ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Համակարգը թույլատրում է մուտքագրել մեկից ավելի զբաղմունքներ:

Էջում առկա Ա պատկերագրին մատնահարվածելով, էջից էջ անցումը կուղեկցվի ձայնային ազդակով:

Բ պատկերագրին մատնահարվածելով, էկրանին կբացվի օգնության համակարգը:

Դ պատկերագրին մատնահարվածելով կարելի է վերադառնալ նախորդ էջ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 դաշտերը պարտադիր լրացվող դաշտեր են:

Կատարելով անհրաժեշտ մուտքագրումները, պետք է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ հրամանը:

Էկրանին կբացվի նոր էջ` նկ. 3:

Նկ. 3