Մասնագիտական կողմնորոշումն անձին ուղեկցում է կյանքի ընթացքում

Մասնագիտական կողմնորոշումը մեկանգամյա գործողություն չէ, այն երկարատեւ եւ շարունակական գործընթաց է, որը սկսվում է դեռ վաղ շրջանում եւ ուղեկցում անձին իր ողջ կյանքի ընթացքում: Հավանաբար հաճախ եք մտածում, թե ինչ մասնագիտություն ընտրել, որ ձեզ պետք գա ողջ կյանքում։ Մասնագիտության հարցում Ձեր կայացրած առաջին որոշումը ճակատագրական չէ։ Դուք կարող եք վերանայել մասնագիտության եւ զբաղմունքի հետ կապված ձեր որոշումները, քանի որ արագ զարգացող տեխնոլոգիաների, տնտեսական ու հասարակական փոփոխությունների արդյունքում աշխատուժին ներկայացվող պահանջներն անընդհատ կարող են փոփոխվել։
❗️Այս գործընթացում շատ կարեւոր է մասնագիտության գիտակցված ընտրությունը, երբ դուք տեղեկացված եք բոլոր այն գործոններից, որոնք ազդում են մասնագիտական կողմնորոշման վրա։
#Պահպանելովզգոնությունը՝ արդյունավետ օգտագործենք ժամանակը։ #Մասնագիտականկողմնորոշում։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը