ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒ

Մեր ժամանակներում մասնագիտության ընտրությունը գնալով դառնում է ավելի դժվար խնդիր։ Մի կողմից, սեփական մասնագիտական առաջընթացի պլանավորումը յուրաքանչյուր անձի անձնական խնդիրն է, ինչը ազատության, մասնագիտական կրթության եւ գործունեության պահանջմունքների բավարարման հարցի կարեւորության, սեփական բարեկեցության նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցումն է, մյուս կողմից` մարդն ապրում է հասարակության մեջ, եւ թե ինչո՞վ նա կզբաղվի, պետք է լինի մտահոգիչ հասարակության համար:
  Մասնագիտության գիտակցված ընտրությունը որոշում է մարդու սոցիալական ակտիվությունը, գործնական
պատրաստվածությունը, իրազեկվածությունը եւ ընդհանուր առմամբ` դիրքորոշումները կյանքում: Հասարակության տեսանկյունից յուրաքանչյուր անձի մասնագիտության գիտակցված ընտրությունից կարող է կախված լինել ազգային տնտեսության մեջ աշխատանքի արտադրողականությունը, մտավոր ներուժի օգտագործման արդյունավետությունը, միգրացիայի եւ կադրերի հոսքի ծավալները եւ այն:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը