Ճանաչե՛ք ինքներդ Ձեզ
Ինքնաբացահայտման կարեւոր մեխանիզմներից է ինքնադիտարկումը: Անձը վերլուծում, գնահատում եւ վերահսկում է իր գործողությունները այնպես, ինչպես դա կանեն այլ մարդիկ կողքից:
Այսօր առաջարկում ենք ծանոթանալ հայտնի տեսաբաններից մեկի՝ Հոլլանդի տեսության հիման վրա մշակված թեստին, որը մենք դեռ տարիներ առաջ ներկայացրել ենք առցանց իլյուստացիոն ծրագրի տեսքով։ Թեստը հասանելի է www.mycareer.am կայքում. այն կտեսնեք աջ անկյունում։
❗️❗️❗️Մի քանի ցուցում.
✔️Պետք է անպայման գրանցվեք թեստ մուտք գործելուց հետո։ Ձեր էլեկտրոնային փոստին կգա հաստատում, որից հետո կարող եք մուտք գործել եւ շարունակել։
✔️Թեստը անցնելիս Ձեզ կուղեկցեն մեր ուղղորդիկները, որոնց հետ կծանոթանաք թեստն անցնելու ճանապարհին☺։
✔️Վերջում կստանաք թեստի արդյունքները՝ հիմնված Ձեր կողմից լրացված տեղեկատվության վրա։
Հիշե՛ք, Ձեր կարիերայի հաջողությունները կախված են հենց նրանից, թե որքան լավ եք ճանաչում ինքներդ ձեզ։
#Պահպանելովզգոնությունը՝ արդյունավետ օգտագործենք ժամանակը։ #Մասնագիտականկողմնորոշում։
Ներբեռնել Arian AMU տառատեսակը