Կարիերայի պլանավորում

Այս ուղեցույցն էլ #աշխատանքփնտրողների համար է.

Աշխատաշուկան արագ փոփոխությունների է ենթարկվում, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ, մասնագիտացումներ եւ զբաղմունքներ: Նախկին հմտությունները սկսում են չբավարարել աշխատաշուկային, քանի որ գործունեության շատ ձեւեր անցում են կատարում ավտոմատացման, համակարգային կառավարման: Այս պայմաններում միայն նոր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կարող են պահպանել անձի մրցունակությունը:
▪️Փորձեք հիշել թե ի՞նչ նոր բան եք սովորել վերջին վեց ամսում կամ մեկ տարում:
▪️Ձեր ո՞ր կարողություններն ու հմտություններն եք զարգացրել վերջին շրջանում:
▪️Տեխնիկական առաջընթացից որքանո՞վ եք տեղեկացված:
▪️Որքանո՞վ են նոր տեխնոլոգիաները ներգործել կամ ներգործելու Ձեր
նախընտրած գործունեության ոլորտ:
▪️Ուսուցման (կարճաժամկետ դասընթացների, ինքնակրթության),
ինքնազարգացման, ինքնակատարելագործման ի՞նչ հնարավորություններ ունեք:
▪️Ի՞նչն է խոչընդոտում նոր հմտություններ զարգացնելուն: Արդյո՞ք այդ խոչընդոտները հաղթահարելի չեն:
▪️Ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել ցանկալի աշխատանքը ձեռք բերելու
համար:

#Պահպանելովզգոնությունը՝ արդյունավետ օգտագործենք ժամանակը։ #Մասնագիտականկողմնորոշում #կարիերայիպլանավորում




Ներբեռնել Arian AMU տառատեսակը