Արժեքներ

Նոր մասնագիտության կամ աշխատանքի որոնման ժամանակ մասնագիտական արժեքները այն հիմնարար գործոններն են, որոնք ուղղորդում են #աշխատանք փնտրողի կողմից աշխատանքային ոլորտի, մասնագիտության, աշխատատեղի կամ հաստիքի ընտրությունն ու որոշման կայացումը:
Ձեր արժեքներն ուղղված են մատնանշելու այն գործոնները, որոնք չափազանց կարեւոր են Ձեր համար մասնագիտական գործունեության մեջ եւ որոնք իմաստավորում են աշխատանքը:
Բացահայտելով Ձեր աշխատանքային արժեքները, Դուք կկարողանաք գտնել այն գործոնները, որոնք մոտիվացնում են Ձեզ աշխատանքում, եւ կկարողանաք կիրառեք կարիերայի պլանավորման գործընթացում:
⁉️Իսկ ի՞նչն է կարեւոր Ձեզ համար: Գուցե մարդկանց հետ շփումը կամ ստեղծագործելու հնարավորությունը, գուցե մրցակցությունը կամ սովորելու հնարավորությունը, նոր մարտահրավերները կամ միօրինակ աշխատանքը...
Մտածեք այս ամենի մասին եւ փորձեք գտնել Ձեր աշխատանքային արժեքները:

#Պահպանելովզգոնությունը՝ արդյունավետ օգտագործենք ժամանակը։ #Մասնագիտականկողմնորոշում




Ներբեռնել Arian AMU տառատեսակը