<Ամառային դպրոց>-ը Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի և <Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն> ՊՈԱԿ-ի միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում, կենտրոնը պարբերաբար մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման դասընթացներ էր իրականացնում ինչպես համալսարանի ուսանողների, այնպես էլ վարժարանի աշակերտների համար:

Ս/թ հուլիսի 25-ին <Ամառային դպրոց> ծրագրի շրջանակներում կենտրոնը վարժարանի աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելու նպատակով իրականացրեց <Մասնագիտական կողմնորոշում> ոչ ֆորմալ դասընթացը: Հաշվի առնելով աշակերտների արձակուրդային տրամադրությունը դասընթացն ամբողջությամբ խաղային բնույթ էր կրում, ինչն էլ ավելի էր բարձրացնում աշակերտների ակտիվությունն ու ներգրավվածությունը: 

Դասընթացի արդյունքում աշակերտները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրած մասնագիտությունները,  ընդգծել դրանց բովանդակությունն ու նշանակությունը, համադրել իրենց նախըտրած մասնագիտությունը և անձնային առանձնահատկություններն ու նախասիրությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը