30.09.2016

30.09.2016

Նշվեց սոցիալական մանկավարժի միջազգային օրը

 

Սեպտեմբերի 30-ին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը մասնակցեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացած Սոցիալական մանկավարժի մասնագիտական տոնին նվիրված միջոցառմանը:

Ներկա բանախոսները կլոր-սեցան քննարկմանը հանդես եկան ելույթներով: Հայկուհի Գևորգյանն իր ելույթում նկատեց, որ սոցիալական մանկավարժն ունիվերսալ մասնագիտություն է, իսկ իր ղեկավարած կենտրոնի կարևոր ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ մասնագիտական խմբերում ժամանակին ընդգրկվել է հենց սոցմանկավարժներին .«Եթե գործատուն ուզում է քիչ գումարով առավել բարձր եկամուտ ունենալ, փոքր անձնակազմով արդյունավետություն ապահովել, ապա աշխատանքում պետք է ընդգրկի այս մասնագետներին»,-նշեց Գևորգյանն ու հավելեց, որ իրենց կենտրոնում, որտեղ պրակտիկա են անցնում նաև ՀՊՄՀ-ի ուսանողները, առաջին իսկ օրից նպատակ են հետապնդել ուսանողի մոտ ձևավորել սոցիալական մանկավարժի մասնագիտական կարողություններ և հմտություններ, նրանց տալ զբաղվածության այն նկարագրերը, որոնք հետագայում կարող է ունենալ շրջանավարտը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին նշվում է Սոցիալական մանկավարժի միջազգային օրը: Տոնի մասին որոշումը ընդունվել է 2009 թվականի մայիսին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

Աբողջ հոդվածը




Ներբեռնել Arian AMU տառատեսակը