30.03.2016

ՄԿՄԿ տնօրեն Հայկուհի Գևորգյանը մասնակցել է ԱՄՆ դեսպանության Կանանց մենթորական ծրագրի 4-րդ ամենամյա շրջափուլի մեկնարկին


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ազդարարել է Կանանց մենթորական ծրագրի 4-րդ շրջափուլի մեկնարկը: 2016-2017թթ. 61 կին մենթոր՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ, կներկայացնեն իրենց անձնական փորձը կարիերայի վերաբերյալ, իրենց խորհուրդներով ու փորձով կօգնեն տարբեր բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի 62 խոստումնալից ուսանողուհիների, ինչպես նաեւ «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի եւ «Մեր տուն» կազմակերպության սաներին:

«Մեր ծրագրի թիրախում երիտասարդ կանայք են: Չնայած որ Հայաստանում կանայք հասարակության կարեւոր օղակն են, այնուամենայնիվ, նրանց ներգրավվածությունը պետական եւ մասնավոր ոլորտի բարձր պաշտոններում շարունակում է մնալ ցածր»,- ասել է Լի Քարթերը:

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը նույնպես հանդիսանում է որպես մենթոր:

2016-2017 թթ. ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի ու Կանանց եւ երիտասարդների աջակցման եւ զարգացման կենտրոնի հետ միասին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը մենթորական ծրագիրն իրականացնում են 2010 թվականից:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը