29.04.2020

Հեռավար վերապատրաստման առաջին փորձն անցկացրեցինք ապրիլի 27-29-ը։

Մասնակից մանկավարժների և վերապատրաստման դասընթացն անցկացնող՝ Կենտրոնի ուսումնամեթոդական աշխատանքները համակարգող Shahane Beglaryanի հավաստատմամբ, կարծես հաջողել ենք 

Ներկա իրավիճակով պայմանավորված՝ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ուսումնամեթոդական խմբի կողմից վերանայվեց «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը հանրակրթական դպրոցում» թեմայով վերապատրաստման ծրագիրը՝ այն հարմարեցնելով հեռավար ուսուցման պայմաններին։

Ս/թ ապրիլի 27-29-ը վերապատրաստման դասընթացի առաջին փուլին մասնակցեց Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների թվով 25 մանկավարժ։ Դասընթացն անցկացվեց երկու խմբով՝ 20-ական ակադեմիական ժամ տևողությամբ, որից 9-ականը՝ ուղիղ կապի միջոցով, մնացած ժամանակահատվածը՝ առցանց նյութերի ուսումնասիրման ու առաջադրանքների կատարման համար։ Հաջորդ շաբաթվա ընթացքում մասնակիցները նորից կհանդիպեն վիրտուալ տիրույթում՝ քննարկելու առաջադանքներն ու խնդիրները։

 

Վերապատրաստման մեթոդական հիմքը Կենտրոն կողմից մշակված «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆ» է, որը հաստատվել և երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18.12.2019թ. թիվ 1287-Ա/2 հրամանով։

Վերապատրաստումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը