29.02.2016

Աշակերտների այցը «Մանկան»

 

Մասնագիտական Կողմնորոշման Մեթոդական Կենտրոնը WorldVision-ի աջակցությամբ «Մասնագիտական կողմնորոշում»  առարկայի շրջանակներում կազմակերպել էր Երևանի N103 դպրոցի 8, 9, 10-րդ դասարանի աշակերտների ուսումնա-ճանաչողական այցը §Մանկան¦ ընկերություն: Այստեղ հեքիաթը սկսվում է հենց մուտքից: Գույներով լեցուն արտադրությունում աշակերտները ականատես եղան խաղալիքների ստեղծման ողջ գործընթացին: Տեսան, թե ինչպես են ստանում խաղալիքների պատրաստման հումքը, ծանոթացան նորագույն սարքավորումներին, որոնցից շատերը պատրաստված էին հենց աշխատակիցների կողմից:

 «Մանկան» ՍՊԸ տնօրեն` պրն. Գյուրջյանը պատմեց ընկերության ստեղծման պատմությունը՝ ինչպես է փոքրիկ երազանքը դարձել նոր գործունեության հիմք: Նա հորդորեց աշակերտներին ունենալ նպատակ և դրան հասնելու ձգտում: Շնորհակալություն ենք հայտնում ընկերությանը նվիրյալ գործունեության համար, որը կրթում, դաստիարակում և օրինակ է ծառայում աճող սերնդին:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը