29.01.2016

ՄԿՄԿ-ն մասնակցեց «Կարիերայի օրեր» ամենամյա նախագծին


Հունվարի 29-ին և 30-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը»-ը «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի, «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի և «Էպեկա» երիտասարդական խմբի հետ համատեղ կազմակերպել էր «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը:

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ողջունեց մասնակիցներին: Նա իր խոսքում ընդգծեց լրացուցիչ հմտությունների կարեւորությունն ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքային հարաբերություններում:

Կենտրոնի ուսումնամեթոդական խմբի անդամներ Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորգյանն «Ինքնաճանաչում և SWOT վերլուծություն» թեմայով դասընթաց անցկացրեցին:

Նախագծի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ դասընթացավարները՝ շնորհակալագրեր:

29.01.16թ




Ներբեռնել Arian AMU տառատեսակը