27.09.2016

27.09.2016

Աշխատաշուկան պետք է բաց լինի մեծահասակների համար

 

Երևանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է  Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է փորձի և երիտասարդության համալրումը, այդպիսով  նաև մեծահասակների ներգրավվումը աշխատաշուկայում:

Աշխատաշուկայից դուրս մնացած կամ արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու, վերամասնագիտացման ու վերաորակավորման կարիք ունեցող մեծահասակների զբաղվածության խնդրի լուծման նպատակով Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (ՀՍԾՏԿ) և զբաղվածության տարածքային կենտրոններում արդեն ներդրել է ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կարիերայի ուղղորդման համակարգը:

Ծառայությունների արդյունավետ իրականացման համար Կենտրոնը նաև այս տարի մշակել և տպագրել է «Մեծահասակների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մեթոդական ուղեցույց» ձեռնարկը:

Տեսանյութը




Ներբեռնել Arian AMU տառատեսակը