27.02.2017

«Կարիերայի օրեր»  հմտությունների զարգացման ամենամյա նախագիծ-2017

 

Եվրասիա միջազգային համալսարանի  «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը  «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ 2017թ. փետրվարի  24-ին և 25-ին իրականացրեցին  «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը:

Նախագծի նպատակն է  ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ծանոթացնել աշխատաշուկայի նոր պահանջներին, տրամադրել նրանց մասնագիտա­կան խորհրդատվություն, ինչպես նաև զարգացնել նրանց ոչ ստանդարտ մտածողությունը:

«Կարիերայի օրեր» նախագծի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրասիա միջազգային համալսարանի  ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը,   Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը  և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Վարդան Ղափլանյանը։

Նախագծի առաջին օրը իրականացվեցին  «Կարողությունների, հմտությունների բացահայտում և ձևավորում»,  «Քայլե´նք էթիկայի կանոններին համահունչ», «Կամավորական աշխատանքը որպես խթան հետագա աշխատանքային հարաբերությունների ձևավորման գործում» թեմաներով, իսկ երկրորդ օրը՝ «Առաջին քայլերը աշխատաշուկայում. ինչի՞ց սկսել»,  «Ինքնադրսևորումը աշխատանքային հարաբերությունների ժամանակ»,  «Սեփական բրենդի կառուցում՝ սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ», «Հաղորդակցման հմտություններ» թեմաներով դասընթացներ։

Որպես դասընթացավարներ հանդես եկան Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի մասնագետներ՝ Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորգյանը:

«Կարիերայի օրեր» նախագծին մասնակցեցին ինչպես Եվրասիա միջազգային համալսարանի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և շրջանավարտներ։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը