26.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը «Հանրային դասի» ընթացքում ներկայացնում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված երեք տեսադաս՝ «Մասնագիտության գիտակցված ընտրություն», «Ինքնաճանաչում» և «Կրթություն և աշխատաշուկա» թեմաներով։

Թեև մասնագիտական կողմնորոշումը մեկանգամյա գործողություն չէ, այլ երկարաժամկետ և շարունակական գործընթաց, այնուամենայնիվ երեք դասադասերի ընթացքում փորձ է արվել խմբավորել հիմնական խնդիրները՝ աշակերտներին ներկայացնելով մասնագիտության գիտակցված ընտրության բանաձևը, դրա վրա ազդող գործոնները։ Տեսադասերի ընթացքում տրվել են նաև առաջադրանքներ ինքնուրույն աշխատանքի համար։

Տեսադասերի բովանդակության հիմքը կենտրոնի կողմից մշակված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18.12.2019թ. թիվ 1287-Ա/2 որոշմամբ հաստատված «Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ուսումնամեթոդական ուղեցույցն» է։

Հուսանք, որ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով հանրային այս դասերը օգտակար կլինեն աշակերտների, նաև ծնողների համար։

 

Հղում՝ «Մասնագիտական կողմնորոշում» 1-րդ տեսադասը




Ներբեռնել Arian AMU տառատեսակը