25.11.2016

Ապագայի աշխատանքները

 

Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացրած հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ մինչև 2020 թվականը, տեխնիկական առաջընթացով պայմանավորված, մոտավորապես 5 միլիոն աշխատատեղ կկրճատվի: Սակայն կստեղծվեն շուրջ 2.1 միլիոն նոր աշխատատեղեր: Ոչ ավտոմատացված աշխատանք կատարողների և գրասենյակային աշխատողների մեծ մասը չի տիրապետի այն հմտություններին ,որոնք անհրաժեշտ են նոր աշխատատեղերը զբաղեցնելու համար: Գործատուները և պետական հաստատությունները իրենց աշխատողների հետ պետք է վերապատրաստման ծրագրեր իրականացնեն հետագա ճգնաժամից խուսափելու համար: Դուք կզարմանաք պարզելով, որ այդ նոր պահանջված հմտություններից շատերը սկսվում են ձևավորվել նախադպրոցական տարիքում: Դրանցից առաջնային են բանակցելու և թիմային աշխատանք իրականացնելու հմտությունները, որոնց հետ մեկտեղ մեծապես կկարևորվի մաթեմաթիկական գիտելիքների տիրապետումը:

Հոդվածը




Ներբեռնել Arian AMU տառատեսակը