25.05.2017

Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտների այցը Կենտրոն

 

Չարենցավանի Մ. Մաշտոցի ավագ դպրոցի մասնագետ Նարինե Մուրադյանը, ով մասնակցել էր Կենտրոնի կողմից իրականացրած վերապատրաստումներին, արդեն մեկ տարի է մասնագիտական կողմնորոշման դասընթացներ է անցկացնում դպրոցի աշակերտների համար: Դասընթացի շրջանակներում հերթական այցը կատարվեց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն:

Կենտրոնի Ուսումնամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ և դասընթացավար Շահանե Բեգլարյանը աշակերտներին պատմեց իր օրինակը, թե ինչպե՞ս է կատարել մասնագիտության ընտրություն, խոսեց իր կարիերայի հետագա զարգացման և անցած ուղու մասին: Աշակերտների հետ քննարկվեց նաև իրավիճակային խնդիրներ, ինչպե՞ս լուծել խնդիրները, ինչպե՞ս իրենց մեջ զարգացնել քննադատական մտածողությունը և իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից, պլանավորել սեփական գործողությունները, փոխել աշխարհը՝ սկսելով սեփական անձից:

Ավարտին աշակերտները հրավիրեցին Կենտրոնի մասնագետին դպրոց ևս մեկ հանդիպում անցկացնելու:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը