23.08.2021
Վերապատրաստումներին զուգահեռ Կենտրոնն իրականացնում է նաև սուպերվիզիայի ծառայություններ, այն է՝ շարունակական մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն արդեն վերապատրաստված մասնագետներին։
Այդ շրջանակում օգոստոսի 23-ից ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում մեկնարկել են հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրման նպատակով Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների արդեն վերապատրաստված թվով 18 մանկավարժի սուպերվիզիայի ծառայությունները։
Պետք է փաստել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կարևորում է նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների դերը նաև մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներում։ Այս կերպ նաև հնարավորություն է ստեղծվում հանրակրթական դպրոցների և ՄՍԾ տարածքային կենտրոնի միջև համագործակցության նոր կապեր ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ։
Սուպերվիզիան անցկացնում է Մասագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի մասնագետ Shahane Beglaryan ը։
Ներբեռնել Arian AMU տառատեսակը