23.06.2017
Paradiplomacy TV-ի ՝ «Հարց իշխանավորին» հաղորդման հյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն է։
Ամբողջական թողարկումը՝ վիդեո
Գյուղատնտեսություն, սպասարկման ոլորտ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ. ահա այս ոլորտներն են թելադրում այն մասնագիտությունները, որոնց պահանջարկը կա հայաստանյան աշխատաշուկայում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը հավելում է՝ բացի մասնագիտության պահանջարկից, պետք է անպայմանորեն դիտարկել նաեւ կարողությունների պահանջարկը:
«Ասենք, երեխան նախընտրում է զբոսաշրջության, սպասարկման ոլորտը, բայց չունի արդյունավետ հաղորդակցության հմտություններ: Արդյոք նա պահանջվա՞ծ մասնագետ կլինի. իհարկե՝ ոչ: Այսինքն՝ պետք անպայմանորեն համադրել յուրաքանչյուր մասնագիտությանը՝ աշխատաշուկայի կողմից ներկայացվող հմտությունների շրջանակ», -ասում է կենտրոնի տնօրենը:
Ներբեռնել Arian AMU տառատեսակը