23.06.2016

Տպագրվել է «ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ձեռնարկը

 

Տպագրվել է Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից մշակված «ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ձեռնարկը:

Ձեռնարկի նպատակն է աջակցել կրթության համակարգից դուրս մնացած, մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում դեռևս հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների արդյունավետ իրականացմանը:

Մասնագիտական կողմնորոշման սույն մեթոդական ձեռնարկը նախատեսված է զբաղվածության պետական գործակալության և համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, ինչպես նաև այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների մասնագետների համար:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը