23.02.2016

Հանրակրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում Վարդենիսում

 

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը` World Vision-ի աջակցությամբ, իրականացրեց հերթական վերապատրաստումը, այս անգամ Վարդենիսում։ Այսուհետ դասընթացի մասնակիցները կիրականացնեն մասնագիտական կողմնորոշմամ ծառայություններ իրենց դպրոցներում։ Կենտրոնը ապագայում նույնպես կշարունակի վերապատրաստումները և այցերը, կտրամադրի մեթոդական աջակցություն։

Դասընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով մասնակիցները լրցարել են գնահատման հարցաթերթեր: Նրանց հատկապես դուր էր եկել, որ դասընթացն ուղեկցվում է հետաքրքիր խմբային աշխատանքներով, դերային խաղերով, ակտիվ քննարկումներով, ինչի արդյունքում տեղի է ունենում փորձի փոխանակում: Վերապատրաստման ընթացքում մեծ տեղ է հատկացվում առողջ քննադատությանն ու ինքնաքննադատությանը:

Մասնակիցների հետ հանդիպումներն ու քննարկումները կլինեն շարունակական:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը