22.04.2020

Այսօր Առաջին ալիքի եթերում հեռարձակված «Հանրային դասի» շրջանակներում մասնագիտական կողմնորոշման հերթական տեսադասը «Մրցունակության հիմնական հմտությունները» թեմայով էր։
Այս տեսադասի ընթացքում աշակերտներին ներկայացրեցինք աշխատաշուկայում մրցունակ լինելու հիմնական հմտությունները՝ անկախ իրենց նախընտրած մասնագիտությունից։

Այս տեսադասը ևս իրականացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ի Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի հետ համագործակցությամբ։

Հաջորդ տեսադասի մասին տեղեկատվություն կգտնեք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվող դասացուցակներում։

Տեսադասը վարեց Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի խորհրդատու, մ․գ․թ․, դոցենտ Հակոբ Թադևոսյանը։

Հղում՝ «Մասնագիտական կողմնորոշում» 5-րդ տեսադասը




Ներբեռնել Arian AMU տառատեսակը