21.12.2016

ԵՐԵՎԱՆԻ ՄԿՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում կայացավ Երևանի 17 ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի պատասխանատուների վերապատրաստումը:

 

Վերապատրաստման ծրագրի ընթացքում  ներկայացվել է ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման առկա իրավիճակը, կարիերայի ստորաբաժանման ստեղծման խնդիրները, կարիերային վերաբերող տեղեկատվությունը, կրթությունը և խորհրդատվությունը, կարիերայի ուղղորդման իրականացման մոդելները, կարիերայի կենտրոնների նպատակներն ու գործառույթները, խորհրդատուների աշխատանքի բնութագիրը:

 

Մասնակիցներին ներկայացվել է նաև «Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացման» ուղեցույցի բովանդակությունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը