21.07.2016

21.07.2016

Կասպերսկին Երևանում կրթական նոր ուղղություն է բացել

 

Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որտեղ բացվել է կիբերանվտանգության գծով մագիստրատուրա։ Հայ–ռուսական համալսարանում այն կգործի սեպտեմբերի 1-ից։

«Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին մագիստրատուրայի նոր ծրագիր բացել։

«Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որտեղ նման ուղղություն է բացվում, և այս ամենը նրա շնորհիվ, որ դուք այդքան խելացի և ակտիվ եք», — ասաց Կասպերսկին։

Նրա խոսքով` Հայաստանը մեծ ներուժ ունի այս ուղղությամբ իր տեղը գրավելու համար միջազգային ասպարեզում, այստեղ շատ ուժեղ է մաթեմատիկական դպրոցը։

«Անցյալ անգամ այստեղից մեկնեցի մի շարք գաղափարներով, որոնք մենք այժմ մշակում և իրականացնում ենք մեր լաբորատորիայում», — նշեց Կասպերսկին։

Նա կարծում է, որ Հայաստանում կրթությունն ավանդաբար շատ լավն է, և իրենց լաբորատորիան շահագրգռված է հայկական բուհերի հետ համագործակցությամբ։

ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ասաց, որ ապագայում հավանաբար բուհում այս ուղղությամբ կրթության տարբեր ձևեր կմշակվեն։

«Ցանկացողների համար երեք կամ վեց ամսով կարող են հատուկ ծրագրեր մշակվել (կիբերանվտանգության գծով)», — ասաց նա։ 

ՀՌՀ մագիստրական ծրագիրը բաղկացած կլինի երկու փուլից. չորս առարկա կկարդան Սլավոնական համալսարանում «Կասպերսկի Լաբորատորիայի» ներկայացուցիչները, իսկ մագիստրատուրայի առաջին կուրսի ավարտից հետո հաջորդ փուլը կլինի լաբորատորիայում ստաժավորում անցնելը։ 

Ամբողջ հոդվածը

 




Ներբեռնել Arian AMU տառատեսակը