21.04.2016

21.04.2016

Հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստում ՀՀ մարզերում

 

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը իրականացնում է հանրակրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում Հայաստանի մարզերում: Գյուղական համայնքների մասնագետների մասնակցությունն ապահովվում է Վորլդ Վիժն կազմակերպության օժանդակությամբ: Ծրագիրն իրականացվել է Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Դասընթացների արդյունքում ծանոթանալով մասնագիտական կողմնորոշման խորհրդատուի հմտություններին և աշխատանքների կազմակերպմանը, վերապատրաստված մասնագետները ծառայություններ կմատուցեն դպրոցներում աշակերտների համար: 

Վերապատրաստումներն իրականացվել են վերապատրաստման ծրագրին համապատասխան, որը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Դասընթացները անցկացվել են ինտերակտիվ մեթոդներով` դերային խաղերով, գործնական աշխատանքներով և քննարկումներով:  

Վերապատրաստման ծրագիրն ընդգրկել է հետևյալ թեմաները` մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականությունը և հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման ներդրվող մոդելը, մասնագիտական կողմնորոշման գործընթացի նախագծումը, պլանավորումն ու կառավարումը հանրակրթական դպրոցում, մասնագիտական կողմնորոշման ծառայություն իրականացնող պատասխանատու մասնագետների գործառույթները և այլն:

Որպես վերջնաարդյունք, կազմվել է մասնագիտական կողմնորոշման շարունակական աշխատանքների պլան: Մասնակիցները ստացել են նաև մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ուղղորդման ձեռնարկներ և մասնագիտությունների մասին տեսաֆիլմեր:

Մասնակիցները լրացրել են դասընթացների արդյունավետությունը գնահատող հարցաթերթ: Նրանց հատկապես դուր է եկել, որ դասընթացներն ուղեկցվում են հետաքրքիր խմբային աշխատանքներով, դերային խաղերով, ակտիվ քննարկումներով, ինչի արդյունքում տեղի է ունենում փորձի փոխանակում: 

Ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր: Հանդիպումներն ու քննարկումներն կլինեն շարունակական` նպատակ ունենալով զարգացնելու մասնագետների գործնական կարողությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը