20.05.2017

Հավաստագրերի հանձնում և աշխատանքների ամփոփում Հրազդանում

 

Մայիսի 20-ին Հրազդանում կայացավ նախորդ տարում հանրակրթության ոլորտի վերապատրաստված մասնագետների հավաստագրերի հանձնում: Մասնակիցները՝  այսօր արդեն մասնագիտական կողմնորոշման խորհրդատուները, Հրազդանի և Չարենցավանի դպրոցներից են: Նրանք բոլորը այս մեկ տարվա ընթացքում իրենց դպրոցներում իրականացրել են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ աշակերտների համար, որոնց ամփոփ հաշվետվությունը ներկայացրին մեկ ընդհանուր փաթեթով: Հանդիպան ընթացքում քննարկեցին և ամփոփեցին իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նախանշվեցին հետագա քայերի ուղղությունը և շարունակական կապը Կենտրոնի հետ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը