20.02.2017

Մեկնարկեց կրթության որակի շաբաթը

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը երեկ մասնակցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված կրթության որակի շաբաթվա մեկնարկին: Որակի շաբաթը մեկնարկեց ուսանողներին նվիրված աշխատաժողովով, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հայկուհի Գևորգյանը մասնակցեց պանելային քննարկմանը՝ «Գործատուների ներգրավվածությունը կրթական գործընթացներում՝ ընդհանուր քննարկում շահակիցների հետ» թեմայով: 

Հ. Գևորգյանը առաջարկն էր, որ կրթական գործընթացներում լինի գործատուների ներգրավվածությունը և բուհը ինքը նախաձեռնի նրանց հետ կապի հաստատումը. «Դասախոսների թվում զգալի տոկոս պետք է կազմեն գործատուները, ովքեր աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ կհասցնեն, իսկ ուսանողներին էլ կհաղորդեն աշխատաշուկայում կիրառելի հմտություններ»,- ասել է նա:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը