19.08.2017

Շարունակական խորհրդատվություն Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնում

 

Զզբաղվածության տարածքային կենտրոնների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծրագրով վերապատրաստված մասնագետների շարունակական խորհրդատվության և մեթոդական աջակցության շրջանակում Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը Զբաղվածության գործակալության հետ միասին նախաձեռնել էր իրականացնել եռօրյա դասընթացներ, որոնց նպատակն էր խթանելու աշխատանք փնտրող երիտասարդների կարիերայի կառավարման խմբային ծառայությունների անցկացումը գործատուների ներգրավմամբ:

Եռօրյա դասընթացների ընթացքում մասնակիցները սովորեցին անել անձի SWOT վերլուծություն՝ բացահայտելով իրենց ուժեղ և թույլ կողմերը, կատարեցին խմբային աշխատանք, խաղացին խաղեր, սահմանեցին նպատակներ և դրանց հասնելու ուղիներ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը