18.06.2017

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման

համակարգ ԼՂՀ-ում


ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կառավարման համակարգի ներդրմանն ուղղված կարևոր քայլերն արդեն արված են: Նախորդ շաբաթ Կենտրոնի մասնագետները գտնվում էին Ստեփանակերտում՝ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման վերապատրաստման դասընթացներ իրականացնելու համար: Վերապատրաստմանը մասնակցեցին Արցախի դպրոցների և զբաղվածության համակարգի 25 մասնագետ:

 

Արցախում մեր դասընթացները անցան նույն բովանդակությամբ և ակտիվությամբ: Մասնակիցները տեսական նյութից զատ ստացան պրակտիկ գործիքներ, մեթոդներ՝ աշակերտների և աշխատանք փնտրողների հետ աշխատելու, նրանց անձը բացահայտելու, կարիքները գնահատելու և իրենց համապատասխան մասնագիտություն ընտրելու և կարիերայի կառավարման համար: Մասնագետները կազմեցին ՄԿ և ԿԿ մեկ դասընթաց և ներկայացրին մասնակիցներին՝ց արդեն որպես մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կառավարման խորհրդատուներ:

 

 

Դասընթացի վերջում նրանք լրացրեցին գնահատման հարցաթերթերը՝ դասընթացի արդյունավետությունը գնահատելու համար: Ստացված ինֆորմացիայի վերլուծությունը հնարավորություն կտա լրացնել բացթողումները և խուսափել թերացումներից:

Նշենք, որ մասնակիցների 88%-ը դասընթացը գնահատել է արդյունավետ, 12%-ը՝ բավարար արդյունավետ: Իրենց գիտելիքներն ու հմտությունները դասընթացի թեմայի վերաբերյալ մինչև վերապատրաստման մասնակցելը մասնակիցները գնահատում են միջինում 47%, իսկ վերապատրաստումից հետո` միջինում 85%: Դասընթացի բոլոր մասնակիցները 5 բալային համակարգով գնահատել են դասընթացավարի աշխատանքը: Մասնակիցներից 96%-ը դասընթացավարի աշխատանքը գերազանց են գնահատել: Որպես մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման հետագա աշխատանքների հնարավոր խոչընդոտներ մասնակիցներն առանձնացնում են`

  • Ծնողների միջամտությունը,
  • Դպրոցի տնօրինության կողմից աջակցության բացակայությունը,
  • Պետության կողմից աջակցության պակասը,
  • Տեղեկատվության բացակայությունը հասարակության շրջանում,
  • Աշխատաշուկան,
  • Քաղաքական իրավիճակը    և այն:

Առաջարկվեց նմանատիպ դասընթացներ ավելի հաճախակի և շարունակական ձևով կազմակերպել և Կենտրոնի հետ լինել մշտական կապի մեջ: Մասնակիցները նպատակահարմար են գտնում միմյանց հետ պահել մշտական կապը՝ փորձի փոխանակման նպատակով:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև 2013թ. հուլիսի 19-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Կենտրոնի մասնագետները գտնվում էին Ստեփանակերտում: Նպատակը՝ Կենտրոնի աջակցությամբ ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների համակարգի ներդրումն էր:

 

 

Անցած տարվա հանդիպման և քննարկման ժամանակ պատասխանատու կողմերը արձանագրեցին, որ ԼՂՀ-ում առանձին Կենտրոն ստեղծելը ներկայիս պայմաններում անհնար է, այդ իսկ պատճառով հարցի լավագույն լուծումը գտան ՄԿՄԿ կողմից իրականացվող վերապատրաստումների` ԼՂՀ-ում իրականացնելու մեջ:

Ինչպես մեր մյուս մասնագետների հետ, մեր վերապատրաստումն անցած Արցախի մասնակիցների հետ նույնպես մեր կապը կլինի շարունակական:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը