17.05.2022
Մայիսի 17-ին կազմակերպեցինք «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի չափորոշչի ներդրում եւ գնահատում հանրակրթական ուսումնական հաստատություններում թեմայով հանդիպում քննարկումը Երևան քաղաքի ընտրանքային հիմնական և ավագ դպրոցների ղեկավար անձնակազմի հետ:
Մասնակիցներին ողջունեցին Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի հանրակրթության վարչության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրմանն ուղղված արդեն իսկ կատարված աշխատանքները, արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները և հետագա պլանավորվող քայլերը:
Մասնակիցների հետ քննարկեցինք նաև մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը