16.07.2021

Այսօր ավարտվեց Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի Մեկ պատուհան ծրագրի սոցիալական աշխատողների ու կրթական ծրագրերի համակարգողների վերապատրաստման դասընթացը, որի նպատակն էր ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում և հաշմանդամություն ստացած անձանց հետ աշխատող մասնագետներին փոխանցել անհրաժեշտ գիտելիք և զարգացնել կարողություններ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար։
 
Վերապատրաստումն անցկացրեց Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի դասընթացավար Alla Gevorgyan ը։
 
Վերապատրաստումն իրականացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ -ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։
Կողմերի միջև փոխգործակցությունը կլինի շարունակական։



Ներբեռնել Arian AMU տառատեսակը