16.06.2016

16.06.2016

Կարիերայի բացահայտումների օր

 

Բուհերի և քոլեջների կարիերայի կենտրոննրը կրկին հավաքվել էին կլոր սեղանի շուրջ: Առիթն այս անգամ ևս ուսանողների պահանջներն ու աշխատաշուկայում նրանց պահանջվածության թեման էր:
ՄԿՄԿ տնօրեն Հայկուհի Գևորգյանը և Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը մասնակիցների հետ քննարկեցին այսօրվա մասնագիտությունների պահանջարկը, գործատունների կողմից ներկայացվող թափուր հաստիքները, ոլորտի խնդիրները և լուծման տարբերակնըր:
Կարիերայի կենտրոնների մասնագետները պատմեցին իրենց աշխատանքի, իրականացվող ծրագրերի մասին: ՄԿՄԿ-ի կողմից վերապատրաստում անցած կարիերայի կենտրոնների մասնագետները ներկայացրին, թե ինչպես են օգնում ուսանողներին իրենց կարիերայի ուղղիին պլանավորելու և աշխատաշուկա մուտք գործելու դժվար խնդրի լուծման հարցում: 

Միջոցառումը շարունակվեց Արարատ սրահում, որտեղ ուսանողներին ներկայացվեց ACCA որակավորումը: 

Հատուկ հյուր էր ACCA/Կրթություն Զարգացող Եվրոպայի ղեկավար Ելենա Նաումենկոն:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը