15.12.2021

  Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ)՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ի հետ համագործակցությամբ այսօր իրականացրեց «Կարիերայի զարգացման ազգային համակարգը. ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով խորհրդատվական աշխատաժողովը, որը հիմք կհանդիսանա Հայաստանի կարիերայի զարգացման ազգային համակարգի մասին զեկույցի մշակման համար։
  Աշխատաժողովը համախբեց պետական և մասնավոր կառույցների ավելի քան 40 մասնակցի։ Քաղաքականութուն մշակողները, գործատուները, դոնոր կազմակերպությունները, հանրակրթության և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների, միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները, կարիերայի խորհրդատուները քննարկեցին Հայաստանում կարիերայի զարգացման համակարգի ձեռքբերումները, մարտահրավերները, անկախ անձի տարիքից և սոցիալ-աշխատանքային կարգավիճակից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները և առաջարկեցին նոր գաղափարներ հետագա գործողությունների պլանավորման համար:



Ներբեռնել Arian AMU տառատեսակը