12.10.2010

12.10.2010

«Աշխատանք գործատուների հետ» աշխատաժողով

 

Հոկտեմբերի 12-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում հերթական անգամ հավաքվեցին ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման խորհրդատուները՝ «Աշխատանք գործատուների հետ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու առիթով: Աշխատաժողովի նպատակն էր բարելավել և առավել արդյունավետ դարձնել ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման ծառայությունները: Աշխատաժողովը համաբերում էին ԵԿՀ միջազգային փորձագետ Քրիս Էվանսը և ՄԿՄԿ աշխատակազմի ներկայացուցիչներ՝ Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորգյանը:

Միջոցառման ժամանակ աշխատանքային խմերում քննարկվեցին ստորև հարցերը.

1. գործատուների տեսակետները անձնակազմի ձևավորման և ուսուցման վերաբերյալ / գործատուների ակնկալիքները ՄԿՈՒ հաստատություններից / կարիերայի խորհրդատուներից;

2. գործատուների հետ համագործակցության հաջողված պատմություններ և մարտահրավերներ;

3. ի՞նչն է հնարավոր ավելի լավ անել / գործատուների հետ աշխատանքի նոր ուղիներ;

 4. ինչպիսի՞ աջակցություն է անհրաժեշտ:

Միջոցառումը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի (ՄԿՄԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) սերտ համագործակցության արդյունքն է: Այն կազմակերպվել և իրականացվել է  «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կողմից` ԵԿՀ-ի բովանդակային և ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման կայացմանն  աջակցել են  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 Բոլոր նկարները




Ներբեռնել Arian AMU տառատեսակը