11.10.2016

11.10.2016

ՀԱՄԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 

Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՓՈՐՁԻՑ» խորագիրը կրող համաժողովը:Միջոցառումը վարում էր Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Հելմուտ Ցելոթը: 
Կարիերայի ուղղորդման համակարգման և համագործակցության մարտահրավերների մասին իրենց փորձով կիսվեցին Եվրախորհրդարանի տնտեսական և գիտական քաղաքականությունների տնօրինության կողմից գործուղված ազգային փորձագետ Սուզանե Կռաացը, ԵԿՀ միջազգային փորձագետ Քրիս Էվանսը և Կրթության և տնետսագիտության ավստրիական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Հերտելը:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Զբաղվածության պետական գործակալության և դրա տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այդ հաստատությունների կարերայի ուղղորդման խորհրդատուներ, ինչպես նաև սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: 
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում կարիերայի ուղղորդման ծառայությունների առկա վիճակը, համագործակցության մեխանիզմները` ելնելով կատարված հետազոտություններից:
Ուսումնական հաստատությունների կարիերայի խորհրդատուները և զբաղվածության ծառայությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց կազմակերպությունների հաջողված փորձով

Քրիս Էվանսի գլխավորությամբ ներկա կարիերայի խորհրդատունները` հանրակրթության, ՄԿՈՒ հաստատությունների և զբաղվածության ծառայությունների ներկայացուցիչներից կազմեցին խմբեր, և ՄԿՄԿ անձնակազմի մասնագետների ղեկավարությամբ կատարեցին խմբային աշխատանքներ: Քննարկեցին և ամփոփեցին տվյալ խմբի գործունեության ոլորտում կարիերայի ուղղորդման ծառայության իրականացման ժամանակ առաջացած խնդիրները

Միջոցառումը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի և Եվրոպական կրթական հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքն է: Այն կազմակերպվել և իրականացվել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կողմից` ԵԿՀ-ի բովանդակային և ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման կայացմանն աջակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը