11.08.2017

Շարունակական խորհրդատվություն Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնում

 

  Զզբաղվածության տարածքային կենտրոնների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծրագրով վերապատրաստված մասնագետների շարունակական խորհրդատվության և մեթոդական աջակցության շրջանակում Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը Զբաղվածության գործակալության հետ միասին նախաձեռնել էր իրականացնել եռօրյա դասընթացներ, որոնց նպատակն էր խթանելու աշխատանք փնտրող երիտասարդների կարիերայի կառավարման խմբային ծառայությունների անցկացումը գործատուների ներգրավմամբ: 

Եռօրյա դասընթացների ընթացքում մասնակիցները սովորեցին անել անձի SWOT վերլուծություն՝ բացահայտելով իրենց ուժեղ և թույլ կողմերը, կատարեցին խմբային աշխատանք, խաղացին խաղեր, սահմանեցին նպատակներ և դրանց հասնելու ուղիներ: 

 

Դասընթացների ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնել գործատուների կողմից ներկայումս առավել պահանջվող կարիերայի ու ձեռներեցության առանցքային կարողությունները, հանդիպեցին գործատուների հետ և ստացան պրակտիկ խորհուրդներ: 

 

 

Իսկ վերջում, լրացնելով մեր մշտական գնահատման հարցաթերթը, մասնակիցները առաջարկեցին, որ նման հանդիպումները լինեն հաճախակի, քանի որ դրանք նպաստում են երիատասարդների ակտիվացմանը մարզերում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը