10.08.2021

 Մեկնարկել են Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրման նպատակով մանկավարժների վերապատրաստման դասընթացները։
 
 Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով:
 
 Նոր չափորոշչի համաձայն, որպես պարտադիր խմբակ, բոլոր դպրոցներում կներդրվեն և կգործեն նաև մասնագիտական կողմնորոշման ակումբները: Այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն համագործակցությամբ՝ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի միջոցով։ Ի դեպ, վերջինս իր գործառույթների շրջանակում 2013թ.-ից իրականացնում է մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության մշակման, մասնագետների վերապատրաստման և շարունակական խորհրդատվության աշխատանքներ:



Ներբեռնել Arian AMU տառատեսակը