10.05.2022
Շուտով Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, հանրապետության մի շարք ՄԿՈւ հաստատությունների միջոցով դպրոցականներին հնարավորություն կտրվի Հյուրանոցային գործ մասնագիտությամբ զբաղմունքներին ծանոթանալ վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայով մշակված գործիքի միջոցովՙ նպաստելով աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրությանը:
Գործիքը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ ) ծրագրի շրջանակներում: Այն առաջինն է Հայաստանում որպես ինտերակտիվ ուսումնական վիդեոգործիքՙ նկարահանված 360°:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են VR գործիքների կիրառության կարևորությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ու մասնագիտական կողմնորոշման համար ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը և առավելությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը