10.05.2018

Հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնը  (մինչև 2018թ. հունվար՝ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ) տեխնիկական առաջադրանքներին համապատասխան մշակել է Ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում այցելուների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման կարիքի նախնական բացահայտաման, առաջնային և հիմնային խորհրդատվության ուղեցույցը       , Հանրակրթական հաստատությունների մասնագիտական կողմնորոշման ծառայություններ իրականացնող մասնագետի ուսումնամեթոդական ուղեցույցը և Աշակերտների համար նախատեսված մասնագիտական կողմնորոշման գործնական ուղեցույցը (աշխատանքային-տետրը):

          Հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնի կողմից վերապատրաստվել է  թվով 445 պատասխանատու` 265-ը՝ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում, իսկ 180-ը՝ Երևանում:

          Վերապատրաստվել են հանրակրթության թվով 307 մասնագետ, ՄԿՈՒ համակարգի թվով 59  և երեխաների խնամքի և հոգածության կենտրոններից թվով 36 մասնագետ՝ ՀՀ-ում:

          2017թ. հունիսին Կենտրոնի մասնագետներն աշխատանքային այց են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և  իրականացրել են Ստեփանակերտի, Շուշիի և Ասկերանի դպրոցների մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱՍՀ նախարարությունից պատասխանատու մասնագետներ: Վերապատրաստմանը մասնակցել են թվով 24 մասնագետ:

          ՀՀ պաշտպանության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 15-Ա և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 120-Ա/1 2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայությունից արձակվող զինծառայողների մասնագիտական կողմնորոշմանը, հետագա աշխատանքային գործունեության պլանավորմանն ուղղված փորձնական ծրագիր իրականացնելու մասին համատեղ հրամանի շրջանակներում Կենտրոնի կողմից վերապատրաստվել են Արարատի ՊՆ 58831 զորամասերից ներկայացված թվով 19 սպա, ենթասպա, պայմանագրային շարքային կազմի զինծառայող:

          Մասնագիտական կողմնորոշման համակարգում առավել կայուն արդյունքներ ունենալու նպատակով աշխատանքներ են տարվել արդեն վերապատրաստված մասնագետներին շարունակական խորհրդատվություն տրամադրելու, աշխատավայրում ծառայությունների մատուցման ընթացքում աջակցելու հարցում: Տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն 374 պատասխանատուների` 264-ը՝ ՀՀ մարզերում, 110-ը՝ Երևանում:

          Վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում Կենտրոնի կազմակերպած և իրականացրած իրազեկման սեմինարներին ներգրավվել են թվով 167 մասնակից՝ 100-ը՝ Երևանում, 67-ը՝ ՀՀ մարզերում:

Հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման ընթացքն ու դրանց արդյունքները, խոչընդոտներն ու  հնարավորությունները քննարկելու նպատակով մայիսի 24-ին հրավիրվել է աշխատաժողով, որին մասնակցում էին խնդրով հետաքրքրված և շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ, Երևանի և մարզերի դպրոցների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հիմնական բանախոսները փաստեցին հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կարևորությունը և այն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա արդեն եկող ուսումնական տարում դպրոցներին վերապահելու սույն աշխատանքների անցկացման պատասխանատվությունը, իսկ մեթոդական ապահովումը, համապատասխան մասնագետների վերապատրաստումը և խորհրդատվությունը կշարունակի իրականացնել Կենտրոնը: Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր Կենտրոնի կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ:

          ԵՄ բյուջետային աջակցության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» (Better Qualifications for Better Jobs) համաձայնագրի թիվ 11 նախապայմանի ապահովման միջոցառումների շրջանակում հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնը կատարել է հետևյալ աշխատանքները՝

      ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացվել ՄԿՈւ հաստատություններում կարիերայի ստորաբաժանման կանոնակարգի և կարիերայի պատասխանատուի պաշտոնի անձնագրի օրինակելի ձևերը, ինչպես նաև աշխատանքների մշտադիտարկման օրինակելի հարցաշարը, որոնք մշակվել են կենտրոնի կողմից, դրական կարծիք ստացել Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից,

      Ըստ անհրաժեշտության, շարունակական մեթոդական խորհրդատվություն է տրամադրվել բոլոր ՄԿՈւ հաստատությունների կարիերայի գործառույթներ իրականացնող մասնագետներին, մշակվել է ուսանողների տվյալների բազայի ձևավորման հիմնական կառուցվածքը, տրվել են այն լրացնելու անհրաժեշտ ցուցումներ,

      ՀՀ ԿԳՆ կողմից տրամադրված ցանկի համաձայն,  կազմակերպվել և անցկացվել է ՄԿՈւ հաստատությունների պատասխանատուների վերապատրաստում

      2018թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում անցկացվել է հանրապետության բոլոր ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ստորաբաժանումների 2017թ. գործունեության անհատական էլեկտրոնային մշտադիտարկում՝ նախանշված ցուցանիշներով:

 

Կենտրոնը շարունակում է կատարել իրեն վերապահված գործառույթները՝ նոր ձեռքբերումներով և հաջողություններով:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը