07.12.2021

  Այսօր մեկնարկել է «Իմ կարողություններն իմ ապագան են» կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման մեկշաբաթյա ճամբարը, որն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող, 2020 թ․ ռազմական գործողությունների մասնակից հիսուն երիտասարդների համար։
 
  Ճամբարն իրականացվում է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» համատեղ ծրագրի 3-րդ փուլի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» կողմից։
 
  Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում հիսուն մասնակիցներ հնարավորություն կունենան ծանոթանալ մասնագիտական կողմնորոշման մի շարք գործիքների (տեղեկատվական ծառայություններ, ուղղորդում, հարցազրույցներ մենթորների հետ, ինքնագնահատման գործիքներ, թեստեր), որոնք կներկայացվեն ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի կողմից:
 



Ներբեռնել Arian AMU տառատեսակը