06.10.2021

Նախորդ երկու ամսվա ընթացքում ամրագրեցինք մեր հեթական հաջողությունը՝ ՀՀ Տավուշի մարզի 80 դպրոցի 115 մանկավարժ վերապատրաստվեց մեր Կենտրոնի կողմից:
Վերապատրաստումները կազմակերպվել են 2021-2022 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր առարկայական չափորոշիչների ու ծրագրերի փորձարկման շրջանակում:
Վերապատրաստված մանկավարժներին տրամադրվել է Կենտրոնի կողմից մշակված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ու երաշխավորված.
1. «Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնող մասնագետների համար ուսումնամեթոդական ձեռնարկը»,
2. «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական ներդրման չափորոշիչն ու ծրագրերը՝ տարանջատված 8-11-րդ դասարանների համար:
Մենք շարունակում ենք վերապատրաստված մասնագետների խորհրդատվությունը՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրումն արդյունավետ կազմակերպելու նպատակով։



Ներբեռնել Arian AMU տառատեսակը