06.07.2017

Ափոփվեց ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2016 թ. հարցման արդյունքները


ԵՊՀ-ի գիտխորհրդի այս կիսամյակի վերջին նիստում ամփոփվեց ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2016թ. հարցման արդյունքները:

 

Այս անգամ հարցմանը մասնակցել է 4095 ուսանող (79%): Ըստ արդյունքների՝ ԵՊՀ-ում ստացած կրթության ընդհանուր գնահատականը բարձր է՝ 40.9%-ը այն գնահատում է գերազանց, 37.5%-ը՝ լավ, 9.2%-ը՝ բավարար:

 

Հարցմանը մասնակցած շրջանավարտների 57%-ը չի աշխատում, 20.6%-ն աշխատում է այլ մասնագիտությամբ, իսկ մասնագիտությամբ աշխատում է 17.6%-ը: Աշխատանքով ապահովված են առավելապես մագիստրատուրայի շրջանավարտները, նրանց 31.6%-ն աշխատում է մասնագիտությամբ, 23.1%-ը՝ այլ մասնագիտությամբ:  

Աղբյուրը




Ներբեռնել Arian AMU տառատեսակը