06.04.2017
2017թ. փետրվար-մարտ ժամանակահատվածում թափուր աշխատատեղերի մասին առցանց և ճշգրտված հայտարարությունների վերլուծության մասին արդյունքները
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տեղեկատվավերլուծական բաժնի կողմից շարունակվում են առցանց կայքերի թափուր աշխատատեղերի վերլուծությունները: Դիտարկվել և վերլուծվել են թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ հրապարակող թվով չորս կայքեր:
- myjob.am
- careercenter.am
- hr.am
- jobfinder.am
Ամենապահանջված մասնագիտություններն են.
- Տեխնիկ-ծրագրավորող
- Ֆինանսիստ
- Տնտեսագետ
- Շուկայագետ/մարքեթոլոգ
- Հաշվապահ
- Մենեջեր՝ սպասարկման ոլորտի
Ստորև ներկայացվում է առավել շատ թափուր աշխատատեղ (շուրջ 5) առաջարկող գործատուների ցանկը.
- «Պանդոկ Երևան» ՓԲԸ
- «Անելիքբանկ» ՓԲԸ
- «FXTM Armenia » ՓԲԸ
- «Կարաս ազգային սննդի ցանց» ՓԲԸ
- «Ֆինկա» ՓԲԸ
Վերլուծվել և համադրվել են նաև յուրաքանչյուր մասնագիտության և զբաղմունքի համար գործատուների կողմից ներկայացվող հիմնական պահանջները /պահանջվող որակավորւմը, մասնագիտական կարողություններ, անձնային որակներ, առանցքային կարողություններ, մասնագիտական աշխատանքային փորձ/:
Ստորև ներկայացվում է տեխնիկ ծրագրավորողի, ֆինանսիստի, հաշվապահի պահանջվող որակավորումները:
Տեխնիկ-ծրագրավորող մասնագիտության մեջ ամենապահանջված զբաղմունքներից առանձնացվել է անդրոիդ հավելվածների ծրագրավորողի պահանջվող որակավորումը - բարձրագույն կրթություն ինֆորմատիկայի /համակարգչային գիտության/, համակարգչային ճարտարագիտության ոլորտներում:
Ֆինանսիստ մասնագիտության պահանջվող որակավորումը - բարձրագույն կրթություն /ֆինանսների, տնտեսագիտության, մարքեթինգի և կառավարման/ ոլորտներում:
Հաշվապահ մասնագիտության պահանջվող որակավորումր - միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն /տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, ֆինանսների ոլորտում:
Ներբեռնել Arian AMU տառատեսակը