05.04.2017

«ԶԼՄ-ների ազդեցությունը երիտասարդ մեդիասպառողի վրա»

 

Ապրիլի 5-ին Գորիսի պետական համալսարանում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ կայացավ «ԶԼՄ-ների ազդեցությունը երիտասարդ մեդիասպառողի վրա, մեդիայի վտանգներն ու հնարավորությունները» թեմայով դասընթաց: Մասնակիցներին տրվեցին տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված նյութեր և նյութերում տեղեկտավության ճիշտ մատուցման ընդհանրական մեխանիզմը: Մասնակիցները, ծանոթանալով նյութերի բովանդակությանը, դասընթացավարի ուղղորդումների համաձայն` առանձնացրին նյութում առկա բացթողումները, ոճային ու իմաստային անհամապատասխանությունները, քննարկեցին քննադատական մտածողության զարգացմանն ուղղված դրույթներն ու դրանց կիրառումը ժամանակակից մեդիահարթակում: 

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց առաջարկներն ու գնահատեցին դասընթացի արդյունավետությունը:

Դասընթացը վարեց «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի Ուսումնամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Շահանե Բեգլարյանը:





Ներբեռնել Arian AMU տառատեսակը