04.06.2021

Հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ի հետ միասին Սևան քաղաքում կազմակերպեցինք Կարիերայի և մասնագիտությունների օրը:
Միջոցառման նպատակը Սևան քաղաքի դպրոցականների մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կրթություն ստանալու հնարավորությունների ներկայացմանը աջակցելն էր:
 
√ Սևանի միջին և ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթացին, ծանոթացան բուհերի և Սևանի քոլեջի կողմից ներկայացվող կրթության և ուսուցման ծրագրերին, մասնագիտություններին՝ ինքնորոշվելով մասնագիտության և ուսումնական հաստատության գիտակցված ընտրության հարցում։
 
√ Միջոցառման շրջանակներում մասնակիցները տեղեկացան նաև մարզում զբաղվածության հնարավորություններին, գործատուների կողմից ներկայացվող պահանջներին, համայնքի աշխատաշուկայի պահանջարկի մասին, ծանոթացան զբաղվածության աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարվող աշխատանքներին, իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստացան կարիերայում հաջողությունների հասած բանախոսներից։ 
  



Ներբեռնել Arian AMU տառատեսակը