01.12.2016

Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը` թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին

 

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը մասնակցել է «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը` թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով եռօրյա աշխատաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի հետ: Կենտրոնը իր ակտիվ ներդրումն է ունեցել զբոսաշրջության և ՏՏ ոլորտների բարոմետրերի մշակման գործընթացին՝ մասնակցելով գործատուների ֆոկուս-խմբին:

Նշենք, որ աշխատաժողովի նպատակն է աշխատաշուկայի և հմտությունների դինամիկայի ընկալման, վերլուծական կարողությունների ամրապնդման ու պահանջարկի փոփոխման դեպքում ապահովել հմտությունների համակարգի արդյունավետ արձագանք՝ շահակիցների ցանցերի ստեղծմանն ուղղված գործնական մոտեցման ներդրմամբ: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության 2-րդ հարթակի գործողություններին (2014-2017թթ.), որոնք նվիրված են հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը: Եվրոպական կրթական հիմնադրամն աջակցում է այդ գործողություններին, որոնք նպաստում են ԱԳ 6 երկրների միջև համագործակցությանը և ներառում են գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման միջոցառումներ՝ ուղղված ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում հմտությունների պահանջարկի կանխատեսման և վերլուծության, ինչպես նաև համապատասխանեցման արդյունավետ մեխանիզմների և քաղաքականությունների մշակման նկատմամբ կիրառվող մոտեցումներին:

Այս համատեքստում Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացել նաև երկրի համար առանձնահատուկ գործողություններ՝ ԵԿՀ աջակցությամբ: Այս նախաձեռնությունն իրականացվում է 2016թ. և ունի 2 բաղադրիչ՝ նախնական վերլուծություն. երկու ոլորտների (զբոսաշրջություն և ՏՏ) վիճակագրական պատկերը՝ թիրախավորված աշխատաշուկային, բիզնեսին և կրթությանը վերաբերող համապատասխան տվյալներին և հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման կարողությունների զարգացում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը