01.03.2016

Աշակերտների այցը «Մեգերյան կարպետ»

 

Մասնագիտական Կողմնորոշման Մեթոդական Կենտրոնը WorldVision-ի աջակցությամբ «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հերթական ուսումնա-ճանաչողական այցը, այս անգամ Երևանի N 127, 123 ավագ դպրոցի աշակերտների համար: Էքսկուրսիան կայացավ «Մեգերյան կարպետ» ընկերությունում:

Աշակերտները ականատես եղան գորգերի ստեղծման արտադրությանը, ծանոթացան կարպետագործության նրբություններին և սկզբունքներին, որոնց հավատարիմ են մնում հայ գորգագործները: Այստեղ բոլոր թելերը ներկվում են բնական հումքով, օրինակ կարմիր գույն ստանում են նռան կեղևից:

Աշակերտները եղեան նաև թանգարանում, որտեղ այցելում են բազմաթիվ տուրիստներ` դիտելու մեծ արժեք ներկայացնող նմուշները: Մեգերյան գորգերի հավաքածուի մեջ հատկապես առանձնանում է աշխարհի ամենահին գորգի պատճենը, որը եղել է հայկական: Նրա վրա պատկերված են Ուրարտու թագավորության զարդանախշերը և ներկված են որդան կարմիրով:

Աշակերտների մոտ կարպետագործության դերը հայ ազգային մշակույթի պատմության մեջ ցույց տալու և կարևորելու համար շնորհակալություն ենք հայտնում ընկերությանը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը