01.02.2016

Կլոր սեղան-քննարկում ԵՊԼՀ-ում

 

«Բուհ-գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնաարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ»Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը այսօր մասնակցել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացած «Բուհ-գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնաարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Հանդիպման նպատակն էր հնարավորինս մերձեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին և համապատասխանեցնել դրանք որակավորումների ազգային շրջանակի պահանջներին` նպաստելով երիտասարդ մասնագետների ներգրավումը տեղական և միջազգային աշխատաշուկա:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան ԵՊԼՀ անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը և ՀՀ Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանը: Քննարկվեց թարգմանչական ոլորտում առկա բացերը և աշխատաշուկայի պահանջները, իսկ ավարտին տեղի ունեցավ քննարկման ամփոփում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը